Աֆղանստանում սկսվել են սգո արարողություններ՝ նվիրված 1970-ականների վերջերից 1980-ականներ երկրում իշխած կոմունիստական ռեժիմի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հոլանդիայի իշխանությունները, որոնք մասնակցել են այդ շրջանում ռազմական հանցագործությունների հետաքննմանը, հրապարակել են զոհվածների կամ անհետ կորածների 5000 մարդու ցուցակ:
Նշվում է, որ այդ ցուցակում ներառվածներից շատերը եղել են պահպանողական իսլամիստներ կամ կոմունիստների հետ մրցակցող կուսակցությունների ներկայացուցիչներ:








































