Սիշա կղզիների շրջանում «Վուտիպ» թայֆունի պատճառով խորտակվել է 2 չինական նավ, որոնցում եղել են 60 ձկնորս: Նրանցից 13-ին հաջողվել է փրկվել, իսկ 47-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Չինաստանին մոտեցող թայֆունի պատճառով անջատվել է կապը մեկ այլ ձկնորսական նավի հետ, որում եղել է 28 ձկնորս:
Տուժածների որոնողական աշխատանքների համար գործի են դրվել ուղղաթիռներ և փրկարար նավեր:












































