Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները

Դոդեր Կոնգրեսում և Կոնգրեսից դուրս

Հայ ազգային կոնգրեսը շարունակում է փաստաբանություն անել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: Չենք կարող ասել ում պատվերով է արվում քոչարյանական քարոզչությունը կամ ինքը՝ Քոչարյանը տեղյա՞կ է արդյոք, որ Հայաստանի քաղաքական դաշտում իր PR-ով ժամանակ առ ժամանակ զբաղվելու է հենց Կոնգրեսը: 

Անցյալ շաբաթ հանրային քննարկումներից մեկի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ «Տեր- Պետրոսյանը և Քոչարյանը [իրենց կառավարման տարիներին] պահպանում էին հավասարակշռված քաղաքականություն, իսկ Սարգսյանը՝ ոչ: Ամենևին կարիք չենք տեսնում այստեղ խոսել Քոչարյանի կառավարման տարիների արտաքին քաղաքական ձախողումների մասին և ոչ էլ անհրաժեշտություն ենք տեսնում խոսել այդ քաղաքականության արդյունքում երկրի արձանագրած անդառնալի կորուստների մասին:

Եթե Կոնգրեսը շարունակում է Քոչարյանի համար փաստաբանություն անել, նշանակում է, որ  Կոնգրեսը առաջիկա ներքաղաքական զարգացումներում դեռ հույսեր է փայփայում «Բարգավաճ Հայաստան»-ի և անձամբ Քոչարյանի հետ համագործակցության առումով:

Դժվար է ասել, թե ինչ ռացիոնալ հաշվարկների վրա են հիմնվում ՀԱԿ-ի ակնկալիքները Քոչարյանից և ԲՀԿ-ից: Այստեղ այլ ակնկալիք լինել չի կարող, քան պարզապես որքան հնարավոր է թանկ գնով վաճառել սեփական փաստաբանությունը Քոչարյանին և ԲՀԿ-ին: Սակայն, մյուս կողմից, Քոչարյանի մասով ՀԱԿ-ի գնահատականները կարող են նաև, այսպես ասած, քաղաքական հաշվարկի այլ տեսանկյան հարց լինել Կոնգրեսի համար: Ըստ այդմ, հայտնի է, որ Կոնգրեսում շարունակում են աննպատակահարմար համարել ԲՀԿ-ի հետևում Քոչարյանի ականջները տեսնելը: Այս իսկ պատճառով, եթե անգամ առաջիկա զարգացումների մեջ ՀԱԿ-ը ոչ մի ակնկալիք ԲՀԿ-ից այլևս չունի, նա, միևնույն է, այսօր անկարող է «Բարգավաճ»-ի մասին ասել ողջ ճշմարտությունը, քանի որ այդ դեպքում կհայտնվի ԲՀԿ-ի քարոզչական գրոհի ներքո, իսկ դա այսօր Կոնգրեսի համար վտանգավոր բան է: 

Միևնույն ժամանակ, իհարկե անկասկած է, որ, չտեսնելով Քոչարյանին ԲՀԿ-ի թիկունքին, Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է Սերժ Սարգսյանին նախազգուշացնել, թե սեպտեմբերի 3-ին արված արտաքին քաղաքական շրջադարձից հետո ամենևին չի խանգարի Քոչարյանին վերադառնալ իշխանության և հեռացնել Սերժ Սարգսյանին, եթե Սարգսյանն էլ շարունակի իրեն չնկատել քաղաքական դաշտում այնպես, ինչպես ինքը ԲՀԿ-ում չի նկատում Քոչարյանին:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում