Apple ընկերության ապրանքանիշն աշխարհում ամենաթանկն է ՝գերազանցելով վարկանիշի մշտական առաջատար Coca-Cola-ին: Այս մասին գրում է The New York Times-ը:
Coca-Cola-ն այս տարի երրորդ տեղում է: Երկրորդ հորիզոնականում Google-ն է: Փորձագետները նշում են, որ համաշխարհային ապրանքանիշների լավագույն տասնյակում են տեխնոլոգիաների հետ կապված 5 ընկերություններ՝ Apple, Google, Microsoft, Samsung, Intel:
Փորձագետների գնահատականով՝ Apple ապրանքանիշի արժեքը կազմում է 98.3 մլրդ դոլար, ինչը 28 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:












































