Սիրիայի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է թոք-շոու՝ քաղաքական վերլուծաբան Աբու Զահարիայի մասնակցությամբ: Մերձավոր Արևելքի մամուլի հետազոտման ինստիտուտը (MEMRI) հատվածներ է ներկայացրել՝ փոխանցում է Telegraph-ը:
Աբու Զահարիան դիմելով Օբամային՝ ասել է. «Ամերիկացի´ մուրացկան, ով թողել է իր սև ժողովրդին: Դուք վրեժխնդիր չեք եղել նեգրերի պղծված պատվի համար, որոնց հետապնդել են Ամերիկայում: Սևերը տուժել են սպիտակների անարդարություններից, ովքեր ստրկացրել են Ձեզ՝ արաբական աշխարհ ներխուժելու համար: Եվ ես ասում եմ Բարաք Օբամային՝ սա Սիրիան է, իջեցրո´ւ ձայնդ: Սա սիրիական բանակն է, իջեցրո՛ւ ձայնդ»:
Նա ասել է՝ Սիրիան այն երկիրը, չէ, որը կարող է ներխուժման ենթարկվել: «Ինչ վերաբերում է քիմիական զենքին ու միջուկային ռումբերին, Ամերիկան այն երկիրն է,որը կործանում է մարդկությունը: Իսկ դու, Օբամա´, լվացվի´ր Սիրիայի մասին խոսելուց առաջ, քանի որ դու այնքան կեղտոտ ես, որքան Ձեր ստրուկներն են Պարսից պետություններում»:
Նա նշել է, որ քիմիական զենքը իսրայելական ձևավորման և Ամերիկայի համար են, եթե վերջինս համարձակվի սիրիական հող մտնել:
Այնուհետև Զահարիան հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի հետախուզության նախարար Բանդար բին Սուլթանի անունը նշանակում է «կապիկ», ցանկություն է հայտնում, որպեսզի Դևիդ Քեմերոնին աֆրիկացի մարդակերներն ուտեն, և պահանջում, որ Արաբական լիգայի վրա քիմիական ռումբ նետեն:









































