Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան գավառի վարչական կենտրոնում՝ Չենդու քաղաքում, պաշտոնապես ստեղծվել է Չինական շինարարական կորպորացիային (CSCEC) կից ստորգետնյա տարածք հիմնող ընկերություն: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Այս ընկերությունն արդեն հայտարարել է Չինաստանում առաջին «ստորգետնյա քաղաքը» կառուցելու պատրաստակամության մասին, որը, հավանաբար, կտեղակայվի Չենդու քաղաքում:
«Ներկայումս բանակցություններ են ընթանում Չենդուի Ցզնյու թաղամասի Օլիմպիական պարկի տակ ստորգետնյա շինարարության վերաբերյալ: Հույս ունենք, որ երկրում նմանատիպ այս առաջին նախագիծը օրինակ կծառայի մեր երկրի քաղաքների ստորգետնյա տարածքը օգտագործելու համար»,- ասել է ընկերության փոխտնօրեն Պեն Ցզյանհուան:
Այս ծրագրում ընկերությունը պատրաստ է ներդնել տասնյակ միլիարդ յուաններ: