Եթե կարծում եք, թե սարդ-մարդը միայն հոլիվուդյան ֆիլմերում է ապրում, սխալվում եք. Ուղղակի պետք է ծանոթանալ հնդիկ Ջոթի Ռաիին:
22-ամյա նախկին շինարարը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է զբոսաշրջիկների առջև՝ պատերին բարձրանալով: Նա առանց վախի, առանց անվտանգության հատուկ միջոցների և հատուկ ջանքեր գործադրելու բարձրանում է 90-մետրանոց պատը:
Ռաին պնդում է, որ լեռնագնացության հմտությունները մշակել է՝ դիտելով, թե ինչպես են կապիկները ծառերը բարձրանում և միայն փորձում է վերարտադրել դրանք: Նա հուսով է, որ իրեն շուտով աշխարհի մեծագույն լեռնագնաց կճանաչեն:
Սարդ-մարդը պատմում է, որ երբեք անվտանգությունը ապահովելու համար որևէ սարքավորում չի օգտագործել և երբեք պատերից վայր չի ընկել: Նա ֆրանսիացի լեռնագնաց Ալան Ռոբերի մեծ երկրպագուն է: Ռաին հուսով է, որ հաջողության կհասնի և մի օր լեռնագնացների իր դպրոցը կբացի:












































