Երևում է՝ էպատաժը ոչ միայն Լեդի Գագայի, այլև Ռիհաննայի երկրորդ անունն է: Երգչուհին կարճ սանրվածք է արել ու կերպարը լրացրել կապույտ շրթներկով, գրում է allure.ru-ն:
Անցած տարի՝ 2012թ., Ռիհաննան 8 անգամ հասցրել է փոխել սանրվածքը, ինչի համար էլ ստացել է «Տարվա քամելեոն» անունը:
Բացառված չէ, որ 2013-ին աստղը նոր ռեկորդ սահմանի՝ նա շարունակում է ձորձարկումներ անել սանրվածքների ու մազերի գույների հետ:
Ամռանը նա երկրպագուներին զարմացրել էր մոխրաարծաթավուն երանգների մազերով, ապա ձանձրանալով՝ մազերը ներկեց մուգ շագանակագույն՝ կտրելով կարճ: Սակայն այս անգամ Ռիհաննան կարճ մազերի հետ միասին թողեց երկար պոչ:
Իր վերջին զբոսանքների ժամանակ նա զարմացրեց ոչ միայն նոր սանրվածքով, այլև դիմահարդարմամբ՝ շուրթերը ներկելով նեոնային կապույտ շրթներկով:
Աստղերը հաճախ են նախապատվություն տալիս անսովոր երանգի շրթներկերին: Օրինակ՝ Քեթի Փերին հաճախ է օգտագործում գինեգույն, Ամանդա Սեյֆրիդը՝ մանուշակագույն, Կամիկկա Բելը՝ շագանակագույն շրթներկ:








































