Լեհական փոստը Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի 70-ամյակի կապակցությամբ հոբելյանական դրոշմանիշ և հատուկ ծրար է թողարկել, տեղեկացնում է փոստային գերատեսչությունը:
Դրոշմանիշը արժե 3,8 զլատա, իսկ տպաքանակը 300 հզ օրինակով է՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Այդ իրադարձության կապակցությամբ հրատարակվելու է առաջին օրվա ծրարը:












































