Գերմանիայի առաջնությունում հերթական հաղթանակը տանելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստվում է Չեմպիոնների Լիգայի հերթական խաղին:
«Մենք հաճույք էինք ստանում խաղից ու փորձում էինք երկրպագուներին տոն պարգևել: Մեզ բավարար չէ երկու-երեք գոլով հաղթելը, միշտ ցանկանում ենք ավելին խփել»,- ասել է Մարկո Ռոյսը «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղից հետո:
Ռոյսը, ով վերոնշյալ խաղում դարձավ դուբլի հեղինակ, անդրադարձել է Չեմպիոնների Լիգային.«Հիմա պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա: Այս խաղում պարտավոր ենք հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ: Գիտենք, որ «Մարսել»-ի հետ խաղը շատ բարդ է լինելու, սակայն, պարտվելով «Նապոլի»-ին առաջին տուրում, հիմա պարտավորություն ունենք հաղթանակ տանել»:









































