Առողջ ապրելակերպի համար պայքարում գյուտարարները հեռու են գնում:
Օրինակ, կանադացի գյուտարարները ստեղծել են «խելացի» Hexoskin շապիկ, որը ներդրված ցուցիչներ ունի: Այդ շապիկը հետևում է մարզման ընթացքում փոփոխվող տարբեր տվյալների: Տվյալները պատկերվում են հատուկ սարքավորման վրա, որը տրվում է շապիկի հետ միասին: Բացի դրանից՝ ցուցիչները հնարավոր է փոխանցել iPhone-ի կամ iPad-ին Bluetooth-ի օգնությամբ:










































