BMW-ն թողարկում է աքսեսուարների հավաքածու:
i3 և i8 էլեկտրական ավտոմեքենաներից անմիջապես հետո BMW-ն թողարկում է i-collection աքսեսուարների հավաքածուն: Ի տարբերություն ցուցադրական շքեղության, որոնց սովորաբար ձգտում են լյուքս դասի ավտոմեքենաների արտադրողները, BMW-ի աքսեսուարները շատ առօրեական են:
Դիզայնում իշխում է մինիմալիզմը, գունային գամմայում՝ համեստ մոխրագույնի ու երկնագույնի համադրությունը, արտադրության տեխնոլոգիայում՝ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը: Պայուսակն ու նոթբուքի պատյանը պատրաստվել են վերամշակված կաշվից, իսկ գրպաններում կա MP3-նվագարկիչների ու բջջային հեռախոսների մարտկոցի լիցքավորման համար նախատեսված տեղ:
Հավաքածուն վաճառքում կհայտնվի հոկտեմբերին: Այն կարժենա 15-135 եվրո:







































