«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը գոհ է մնացել իր թիմի` «Ալմերիա»-ի դեմ ցուցադրած խաղից: Սակայն ֆուտբոլիստը ցավում է Մեսսիի` վնասվածք ստանալու պատճառով:
«Ես շատ ուրախ եմ, որ այս հաղթանակը գրվեց ակումբի պատմության էջերում: Մենք հիանալի սկսեցինք խաղը, այնուհետև մրցակիցը սկսեց բարդություններ ստեղծել մեզ համար:
Երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք և կարողացանք հաղթել: Ցավում եմ, որ Մեսսին վնասվածք ստացավ: Մենք նրա կարիքն ենք զգում»,- Goal. com-ը մեջբերում է Բուսկետսի խոսքերը:









































