Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Սուոնսի»-ի կիսապաշտպան Միչուին համեմատել է իր թիմի նախկին ֆուտբոլիստ Դենիս Բերգկամպի հետ:
«Միչուն կարող է հարձակվողի և կիսապաշտպանի դերակատարություն ունենալ խաղադաշտում: Ես նրան կհամեմատեի Բերգկամպի հետ:
Նրա բազմակողմանիության շնորհիվ թիմը նույն հաջողությամբ կարող է խաղալ 4-4-1-1 և 4-4-2 սխեմաներով»,- ասել է Վենգերը:








































