Եվա Մենդեսը ոչ հաճախ է իր ներկայությամբ ուրախացնում երկրպագուներին և միշտ չէ, որ մասնակցում է երեկույթներին: Վերջին անգամ դերասանուհուն տեսել են Նյու Յորքում դեռ գարնանը՝ «Տեղ սոճիների տակ» ֆիլմի պրեմիերային: Այդ պատճառով հաճելի էր տեսնել 39-ամյա Մենդեսին The Editor ամսագրի նոր համարի շապիկին:
Աստղը պարբերականի համար նկարահանվել է նորաձև ֆոտոշարքում: Հարցազրույցում Եվան պատմել է, թե ինչպես է կինոյում սկսել իր առաջին աշխատանքները:
Նա նշել է, որ շատ կցանկանար նկարահանվել Պենելոպա Կրուսի հետ, քանի որ նրան համարում է լավագույն դերասանուհիներից մեկը: Նա պատմել է նաև իր նոր ծրագրի՝ Eva by Eva Mendes ապրանքանիշի մասին:






































