Դեղին մեծ փչած բադը հոլանդացի քանդակագործ Ֆլորենտին Հոֆմանի աշխատանքն է: Այն արդեն եղել է մի քանի մայրցամաքներում: Հսկայական բադն այցելել է Սիդնեյ, Սան Պաուլո, Ամստերդամ և Օսակի:
Մանկական խաղալիք հիշեցնող հսկայական դեղին բադը, որը 16,5 մետր բարձրություն ունի, առաջին անգամ հայտնվել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում, փոխանցում է ABC հեռուստաընկերությունը:
Այս ամռանն այն մեծամասամբ լողացել է Հոնգկոնգի Վիկտորիա նեղուցում:
Հոֆմանի խոսքերով՝ իր բադը սահմաններ չի ճանաչում, ոչ ոքի չի խանգարում և քաղաքական ենթատեքստ չունի: Լողացող բադը Փիթսբուրգում կմնա մինչև հոկտեմբերի վերջը:













































