Ամերիկացի արտադրողները թողարկել են PowerFul յոգուրտը, որը նախատեսված է տղամարդկանց համար: Այն հունական յոգուրտ է՝ առանց յուղայնության և սպիտակուցի բարձր պարունակությամբ՝ մեկ չափաբաժնի համար՝ 25 գրամ:
Յոգուրտի յուրահատուկ բանաձևը մշակվել է մարզական դիետոլոգների, մարզիչների և սննդի ոլորտում փորձագետների կողմից, հաղորդում է Kedem ru-ն:
PowerFul-ն այն տղամարդկանց համար է, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և ակտիվ կենսակերպ են վարում. այն կարելի է օգտագործել նաև կոկտեյլի փոխարեն:
Յոգուրտը նպաստում է մկանային զանգվածի աճին, ճարպերի այրմանը, ինչպես նաև՝ մարսողությանը: Այն կարելի է ուտել մարմնամարզությունից առաջ և հետո:







































