«Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը գոհ է թիմի գործերի ընթացքից: Ֆուտբոլիստը նշել է, որ կցանկանար ավելի շատ գոլեր հեղինակել:
Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի մեկնարկային 5 տուրերից հետո «Արսենալ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ուիլշիրը 5գոլ է խփել ակումբի կազմում անցկացրած 105 հանդիպումներում:
«Կցանկանայի ավելի շատ գոլեր խփել: Սակայն իմ աշխատանքն այլ բնույթ ունի: Ես պետք է գոլային պահեր ստեղծեմ, ստեղծագործեմ: Լավ ենք սկսել մրցաշրջանը: Հուսով եմ` այն նաև լավ ավարտ կունենա մեր թիմի համար»,- նշել է ֆուտբոլիստը:







































