Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է, որ Կոմիտաս 5-ում բնակելի շենք կառուցելու փոխարեն տեղում կառուցվի մանկապարտեզ, որի խնդիրը այսօր Երևանն ունի, իսկ մանկապարտեզից զատ, կարող է լինել 2-հարկանի բիզնես կենտրոն, որ շինարարություն կատարողը չտուժվի:
«Ընդամենը խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունները բարի կամք դրսևորեն և վերջապես ընդունեն այն պարզ ճշմարտությունը, որ իրենք քաղաքացիների համար են, իրենց աշխատանքները քաղաքացիների համար է, և ոչ թե քաղաքացիների աշխատանքն է իրենց համար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ այս ընթացքում իշխանությունները գնացել են որոշակի լուծումների և 14-հարկանի շենք կառուցելու փոխարեն որոշել են կառուցել 7-հարկանի:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերի կարգավորման բաժնի պետ Արբակ Վարդանյանը մոտենալով բնակիչներին՝ հրավիրեց քաղաքապետարան քննարկման, սակայն հանդիպմանը չկարողացան ներկա լինել լրագրողները:
Մանրամասները՝ մեր տեսանյութում:






































