Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ կայանալիք մրցավեճի մասին:
Բելգիացին հավատում է, որ իր թիմը կարող է հաղթանակ տանել այդ խաղում:
«Օզիլի հեռանալուց հետո «Ռեալ»-ի խաղը որակական լուրջ կորուստ է կրել: Նա բազմաթիվ գոլային փոխանցումներ էր կատարում, վտանգավոր էր առջևի գծում: Իհարկե, նրանց կազմում կան նաև այլ ֆուտբոլիստներ, որոնք ունակ են բեկել խաղի ընթացքը:
Իհարկե, խաղից առաջ ճնշում ես զգում: Չէ՞ որ խոսքը գնում է ոչ միայն 3 միավորի, այլև սկզբունքային հակառակորդի նկատմամբ հաղթանակի մասին»,- հայտարարել է Կուրտուան:









































