Sunday, 21 06 2026
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանների դերը: Առանձնակի կարևորելով նաև Երևանի և Պեկինի միջև ձևավորված փոխգործակցության շրջանակների ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ գործընկերային կապեր հաստատելու չինական այլ քաղաքների հետ ևս: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ՝ ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն էլ, առիթն օգտագործելով, նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան նոր համալիրի կառուցման հետ կապված հարցերում ցուցաբերվող գործուն աջակցության համար: Առանձնակի կարևորելով չինական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը՝ դեսպանն առաջարկել է Չինաստանի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկը հանդիսացող Ցինդաո քաղաքի հետ ձևավորել փոխշահավետ համագործակցություն: Դեսպան Թիան Էրլունը նաև հավելել է, որ օգոստոսի վերջին նախատեսվում է Ցինդաո քաղաքի պատվիրակության այցը Երևան, ինչը հրաշալի առիթ կարող է դառնալ երկուստեք կապերի ձևավորման համար:

Ողջունելով Ցինդաո քաղաքի հետ համագործակցություն հաստատելու դեսպանի առաջարկը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ պատվիրակության այցը հնարավորություն կտա ավելի մանրամասն քննարկելու հնավոր փոխշահավետ համագործակցության ուղղություններն ու շրջանակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում