«Նապոլի»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտնել է, որ այլևս ոչինչ չի ցանկանում փոխել իր կարիերայում: Ռեյնան նշել է, որ Անգլիա չի վերադառնա: Հիշեցնենք` դարպասապահը «Լիվերպուլ»-ից վարձավճարով տեղափոխվել էր «Նապոլի»:
«Չեմ կարող պատկերացնել, որ հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլ» կվերադառնամ: Ակումբը հիանալի դարպասապահ ունի` Մինյոլեն, ով նաև ինձնից ավելի երիտասարդ է:
«Ես ինձ լավ եմ զգում «Նապոլի»-ում: Չեմ ցանկանում որևէ փոփոխություն կատարել»,- Daily Mail-ը մեջբերում է Ռեյնայի խոսքերը:







































