Նյու Ջերսիի առաջին ատյանի դատարանը նահանգի իշխանություններին պարտավորեցրել է թույլատրել միասեռ ամուսնությունների գրանցումը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Դատարանը համարել է, որ «քաղաքացիական միությունները», որոնք տվյալ պահին կարող են պաշտոնապես ձևավորել միասեռ զույգերը, խտրականություն են առաջացնում, քանի որ նրանց թույլ չի տրվում օգտվել արտոնություններից կամ նպաստ ստանալ դաշնային բյուջեից:
Դատարանի որոշմամբ՝ Նյու Ջերսիում միասեռ ամուսնությունները օրինական կճանաչվեն հոկտեմբերի 21-ից: Նահանգի նահանգապետի վարչակազմը, սակայն, արդեն հայտարարել է որոշումը բողոքարկելու իր մտադրության մասին, ինչի հետ կապված՝ ժամկետները կարող են փոխվել:







































