Sunday, 21 06 2026
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Դատակա՞ն, թե՞ քաղաքական օրակարգ. առաջին ուժի հրամայականը

Նախորդ շաբաթավերջին հայտնի դարձավ, որ  հուլիսի 31-ին մեկնարկում է Սամվել Բաբայանի գործով դատավարությունը: Դա կլինի ընթացիկ ամռան արդեն երրորդ աղմկոտ դատավարությունը: Մինչ այդ արդեն սկսվել են Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա ծռերի» գործերով դատավարությունները:

Այդպիսով՝ ամռան ընթացքում Հայաստանում սկսեց ծավալվել երեք աղմկոտ դատավարություն, որոնց ընթացքը, իհարկե, շատ դժվար է կանխատեսել: Մի բան հստակ է՝ չի լինելու աղմուկի պակաս: Եվ այդ իմաստով հնարավոր է արձանագրել երկու զուգահեռ, մեկը՝ աղմկոտ դատավարությունները, մյուսը՝ իշխանության ներսում ուժերի հարաբերակցության շուրջ անաղմուկ պայքարը, այսպես ասած՝ 2018-ի խնդրի շրջանակում:

Օրակարգը թելադրում են այդ երկու գործընթացները, և, խոշոր հաշվով, հանրային շահի և հեռանկարների իմաստով երկու գործընթացն էլ թելադրում են ամեն մեկը յուրովի, բայց ընդհանուր առմամբ արհեստական կամ ավելի շուտ՝ ապաքաղաքական օրակարգ, որտեղ գործնականում չեն շոշափվում խնդիրներ և լուծման ուղիներ, հեռանկարներ, տեսլականներ, որոնք բխում են հանրային և պետական շահերից և միաժամանակ ռացիոնալ են քաղաքական գործիքակազմը համալրելու ներուժի իմաստով:

Հնարավոր է քննարկել երկու զուգահեռներում առկա սուբյեկտների մոտիվացիոն հիմքերը, յուրաքանչյուրի դեպքում՝ առանձին-առանձին: Այստեղ կան թե՛ անկեղծ նվիրյալություն ենթադրող, թե՛ անկասկած տարբեր անձնական և խմբակային շահերով պայմանավորված մոտիվներ: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ անկախ մոտիվներից՝ ձևավորված է ներքին կյանքի զարգացման երկու առանցքային գիծ, որտեղ քաղաքական օրակարգը ոչ թե ձևավորվելու շանս ունի, այլ ունի, այսպես ասած, անէանալու բոլոր հնարավորությունները:

Թվում է, թե օրակարգի բացակայությունը բխում է իշխանության շահից, նպաստում, այսպես ասած, մանիպուլյացիոն, պահի թելադրանքի տակ հարմարեցվող օրակարգի ձևավորմանը, թույլ տալիս կառավարել իրավիճակը: Բայց դա միայն թվում է, որովհետև հանրային-քաղաքական կյանքի իռացիոնալացման գործընթացը որքան ջլատում է ներքին մրցակցություն թելադրելու հանրային ներուժը՝ այդպիսով իշխանությանն ազատելով մրցակցությունից, նույնքան իշխանության հանդեպ մրցունակ է դարձնում հանրային ագրեսիան:

Հանրային-քաղաքական կյանքի իռացիոնալացումը արգելակում է քաղաքական մրցակցության աճը, բայց միևնույն ժամանակ հանում է նաև ագրեսիայի զսպման տարատեսակ արգելքները: Իռացիոնալացված միջավայրը գործնականում լեգիտիմացնում է ցանկացած ծայրահեղություն՝ միաժամանակ բթացնելով պետական ցանկացած մարտահրավերի հանդեպ հանրային վտանգի և այդ վտանգին համարժեք արձագանքելու կարողությունը, ներուժը: Իսկ դա գործնականում մնացել է Հայաստանի այն միակ ներուժը, որի վրա պահվում է պետական դիմադրողունակությունը՝ հաշվի առնելով այն, որ իշխանության մասով առկա պետական դիմադրողունակության ներուժը մսխված է վաղուց, արդեն մոտ երկու տասնամյակ:

Հանրային ներուժի մսխումը արվում է գիտակցված, կազմակերպված, ինչ-որ հետին նպատակով, թե ակամայից՝ արդեն կարևոր չէ: Ռեսուրսը վտանգի տակ է, ընդ որում՝ փաստորեն երկու կողմից:

Վերստին ի հայտ է գալիս երրորդ ուժի գաղափարը, որը պարբերաբար շրջանառվում է Հայաստանի քաղաքական գործընթացի որոշակի փուլերում, բայց որը թերևս իր էության մեջ իրականում «առաջին ուժի» խնդիրն է: Հայաստանում կա քաղաքական «առաջին ուժի» ձևավորման հրամայական, ընդ որում՝ արդեն բավականին սրված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում