ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը սրտի վիրահատությունից հետո իրեն լավ է զգում:
Օգոստոսի սկզբին հերթական բուժզննման ժամանակ հայտնաբերվել էր, որ ԱՄՆ 43-րդ նախագահի սրտի անոթներից մեկը փակ է: Բժիշկների խորհրդով Բուշը համաձայնել էր վիրահատվել, տեղեկացնում է ABC-ն:
Ջորջ Բուշ-կրտսերն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2009 թթ: Դրանից առաջ նա Տեխասի նահանգապետն է եղել:









































