Մարդկանց մեծամասնությունը հաճույքով կխուսափեր հագուստն արդուկելու գործընթացից: Այդ պատճառով էլ գերմանական ընկերությունը մի սարքավորում է մշակել, որն ազատում է այդ հոգնեցուցիչ պարտականությունից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սարքավորումն օգտագործողը պետք է միայն հագուստը հագցնի փչած պարկին և զբաղվի իր գործերով:
Այս սարքն աշխատում է տաք օդով, որով լցվում է պարկը, և այդպես հագուստի ծալքերն ուղղվում են:
Սակայն Tubie անունով այս սարքավորումն իր թերությունն ունի. դրա գինը 850 եվրո է, որը 30 անգամ ավել է սովորական արդուկի գնից: Սակայն առցանց գովազդը պոտենցիալ գնորդների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ սարքը գնելուց հետո դրա տերը շատ ազատ ժամանակ կունենա:








































