ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը պարտվել է ընտրություններում, քանի որ ընտրողները չեն իմացել, թե ինչ է նա «պաշտպանում»։ Այս մասին նա ասել է The Washington Post-ի հետ հարցազրույցում։
«Ի՞նչն այնպես չենք արել։ Մարդիկ չեն իմացել, թե մենք ինչ ենք պաշտպանում, մենք պարզապես դեմ էինք Թրամփին: Եվ նրանք մինչ օրս հավատում են դրան»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ դեմոկրատները չպետք է իրենց պարտության մեջ մեղադրեն Ռուսաստանին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիին, որովհետև իրենք անձամբ են մեղավոր դրանում։







































