ԱՄՆ իշխանությունների հայտարարություններն Իրանում ԱՄՆ քաղաքացիների ձերբակալության հետ կապված միջամտություն են Իրանի ներքին գործերին: RIA Novosti-ի հաղորդմմբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր ԱՄՆ քաղաքացիների ձերբակալությանը պատասխան քայլերով՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին:
«Սպիտակ տան հայտարարությունները, որոնց էությունը միշտ Իրանի ներքին գործերին միջամտությունն է, չենք ընդունում»,- հայտարարել է Քասեմին՝ հավելելով, որ ԱՄՆ սպառնալիքները բխում են նրան բնորոշ ուրիշի գործերին միջամտլու սովորությունից:









































