Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մի խումբ անդամներ այսօր բողոքի երթ անցկացրեցին՝ «Փակ շուկայի» նախկին տեսքը վերականգնելու պահանջով:
Հասնելով «Փակ շուկա»՝ նրանք հանդիպեցին Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների դիմադրությանը: Վերջիններս հենց շուկայի մայթին «Ո՛չ գրանտակերներին», «Դուք դեմ եք 700 աշխատատեղերի բացմանը», «Բացում» պաստառներով և կոչերով դիմավորեցին ակցիայի մասնակցիներին՝ պահանջելով, որ նրանք հեռանան: Օլգարխի կողմնակիցները դիմացի փողոցից սուլում էին, իսկ նախաձեռնության աջակիցներն ունկնդրում էին «Խազեր» երաժշտական համույթի ելույթը:
Ի դեպ, «Նախախորհրդարանի» անդամներ Գարեգին Չուգասզյանի և Կարո Եղնուկյանի պաստառները կրկին փակցված էին «Փակ շուկայի» վրա:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:








































