Համացանցում ակտիվորեն քննարկում են 47-ամյա Մրայա Քերիի լուսանկարները վերջերս Լաս-Վեգասում տեղի ունեցած ելույթից: Երգերից մեկի համար երգչուհին ընտրել է անկեղծ լողազգեստ, որը հազիվ է ծածկել նրա փարթամ մարմինը: Լուսանկարներում երևում է Քերիի բավական կլորացած փորը, երկրպագուները նույնիսկ ենթադրել են, որ երգչուհին հղի է: Կամ գուցե չափից շա՞տ է կերել: Այս մասին հայտնում է woman.ru-ն:
Հնարավոր է՝ երգչուհին և նրա նախկին ընկերը՝ կորեացի պարող Բրայան Տանական, երեխա՞ են ունենալու: Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ զույգը բաժանվել է դեևս այս տարվա ապրիլին: Եթե Մրայան իսկապես հղի է, երրորդ երեխան է ունենալու: Նիք Քենոնի հետ ամուսնությունից երգչուհին որդի և դուստր ունի՝ Մորոքան Սքոթը և Մոնրոն:

















































