Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Գվատեմալայի նորանշանակ դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոյին (նստավայրը` ք. Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապացությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապացությամբ` փոխնախարար Հովակիմյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-գվատեմալական հարաբերությունների զարգացմանը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են հայ-գվատեմալական համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում, քննարկել են միջազգային կառույցներում փոխգործակցության հնարավորությունը:











































