Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կոչ է արել թուլացնել ճնշումը մրցավարների նկատմամբ:
«Ճիշտ չէ այդքան մեծ ուշադրություն հատկացնել մրցավարներին: Եթե յուրաքանչյուր խաղից հետո չվաստակած միավորների համար մեղադրել հանդիպումը սպասարկող մրցավարին, դա լավ ավարտ չի ունենա: Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Հաղթանակ տանելու համար պետք է մի քանի գոլ ավել խփել մրցակցից: Նման արդյունքի վրա չի կարող ազդել ոչ մի մրցավար:
Իհարկե, ցավալի է պարտվել: Սակայն եթե մրցավարներին մշտապես ճնշել, նրանք կսկսեն ավելի շատ նյարդայնանալ»,- Sport-ը մեջբերում է Չավիի խոսքերը:









































