«Միլան»-ի 23-ամյա հարձակվող Մարիո Բալոտելին կարող է Անգլիա վերդառնալ` իր գործակալ Մինո Ռայոլայի օգնությամբ: Այդ մասին է հայտնում Corriere dello Sport-ը:
Իտալիան լքելու համար կարող են պատճառ հանդիսանալ վերջին իրադարձությունները` կապված Իտալիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում կայացած «Նապոլի»-ի դեմ խաղում ստացած որակարզրկման հետ:
Հիշեցնենք` Բալոտելին «Միլան» է տեղափոխվել Անգլիայից` «Մանչեսթեր Սիթի»-ից:







































