Հուլիսի 21-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ford մակնիշի 189 ՕՍ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո բախվել կայանված վիճակում գտնվող Nissan Tiida մակնիշի 35 ԼR 032 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ երկաթե էլեկտրասյանը։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով վրաերթի ենթարկվածն ու Ford-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։









































