Իտալական «Ռոմա»-ի լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին այսօր տոնում է իր ծննդյան 37-ամյակը:
Հարձակվողն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «գայլեր»-ի կազմում՝ անցկացնելով 538 խաղ: 2001թ. նա դարձել է Ա Սերիայի չեմպիոն, նվաճել Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը:
Տոտտին Իտալիայի հավաքականի կազմում 2006թ. դարձել է աշխարհի չեմպիոն:
Հավելենք, որ ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2015թ.:








































