Դորտմուդնի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկու՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխության մասին լուրերը:
«Հիասթափված եմ Լևանդովսկիի որոշումից հետո: Հույսի փոքր նշույլներ ունեի, որ նա կմտափոխվի: Բայց Ռոբերտը երբեք չի թաքցրել թիմից հեռանալու ցանկությունը:
Նա այդ մասին թիմի ղեկավարությանը նախապես էր տեղեկացրել, իսկ ակումբը նրան փոխարինող գտնելու ժամանակ ունի:
Կարոտելու ենք նրան, բայց ձգտելու ենք թողնել առանց տիտղոսների: Ես չեմ հեռանա իմ հարազատ ակումբից, որի հետ ցանկանում եմ հաջողությունների հասնել»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:





































