Thursday, 11 06 2026
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան

Ռուսաստանի հայ գործարարների իբր հետաքրքրությունը վերականգնողական էներգետիկայի նկատմամբ դիվերսիա է Հայաստանին դեմ

Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի ներդրողների ակումբը, որը 2017-ի համար խոստացել էր մոտ 300 միլիոն դոլարի ներդրումնային ծրագրեր իրականացնել, առաջին շոշափելի քայլերը կանի միայն աշնանը։

«Հոկտեմբերին կամ նոյեմբերին կտեսնենք հայտարարված ծրագրերի մասին»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասել է տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։ Նրա խոսքերով՝ քննարկումները տարվում են հիմնականում երկու ուղղությամբ. «Ակումբի կողմից իրականացվող ծրագրերը հիմնականում ուղղված են լինելու վերականգնվող էներգետիկայի և էներգետիկայի ոլորտում: Այժմ քննարկվում է նաև որոշակի մշակող արդյունաբերության ծրագրերում ակումբի ներգրավվածության հնարավորությունը»:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում արևային էներգիայի բնագավառում ներդրումներ կատարելու հետաքրքրվածության մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչար Միլսը: Նա վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ ԱՄՄ-ը հետաքրքրված է Հայաստանում այդ ոլորտում ներդրումներ կատարելով: Անգամ ներդրումների չափ է արդեն հայտարարվել՝ 8 միլիարդ դոլար:

Քաղաքագետ, փորձագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ ռուսական ընկերությունները որքան էլ փող ունենան, պետք է տեխնոլոգիաներին տիրապետեն: Իսկ ռուսական ոչ մի ընկերութուն արևային էներգիայի բնագավառում չունի այն փորձը, հմտությունները ինչ ֆրանսիական, իտակալան ընկերությունները, Միացիալ նահանգները, կամ Չինաստանը: «Այդ կտրվածքով տեսանելի է, որ Կարեն Կարապետյանի  ստեղծած ակումբով փորձ է արվում տապալելու մի բան, որն առավել իրատեսական է և լուրջ է: Այդ ոլորտի հանդեպ հետաքրքրություն են հայտնել այնպիսի երկրներ, ինչպիսիք Գերմանիան է, Ֆրանսիան, Միացիալ Նահանգները, Չինաստանը, անգամ Իրանը, որոնք իրապես տիրապետում են այդ տեխնոլոգիաներին: Իսկ Ռուսաստանը ոչ մի հպարտանալու բան չունի վերականգնող էներգետիկայի ոլորտում բարձր տեխնոլոգիաներին տիրապետելու մասով: Եվ ակնհայտ է, որ Ռուսաստանը, քանի որ չի կարող որևէ ընկերությունով հպարտանալ, փորձում է Կարեն Կարապետյանի ներդրումների ակումբով տապալել արևմտյան ներդրումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ այս ծրագիրը իրականացվի, քանի որ ՀՀ կառավարությունը, վարչապետը նրա համար չեն, որպեսզի տապալեն Հայաստան եկող ներդրումները, որոնք ոչ միայն տնտեսական-սոցիալական, այլև քաղաքական նշանակություն ունեն: Այդ ներդրումներով հնարավոր կլինի քիչ թե շատ թուլացնել Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: «Դրա համար, մենք, հասարակությունը պետք է ամեն կերպ թույլ չտա այդ խափանարար դիվերսիան»,- ընդգծեց Սաֆարյանը:

Մեր զրուցակցի խոսքով ամերիկյան կողմը համաձայնել է 8 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել որոշակի պայմանների դեպքում, որոնցից մեկը Հայաստանում կոռուպցիայի դեմ տեսանելի պայքարն է, շուկայում բոլորի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելը: «Այս պահանջները հստակ դրվել են, և դեսպանը շատ պարզ ակնարկել է, որ ռուսական ընկերությունները գտնվում են արտոնյալ վիճակում, ազդում են երկրում քաղաքական որոշումների վրա: Այս կտրվաածքով Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մայիսին, երբ ստորագրվում էր հայ-ամերիկյան տնտեսական շրջանակային համաձայնագիրը, այդ ժամանակ Հայասանի իշխանությունները բարձր մակարդակով խոստումներ են տվել, որ այդ խնդիրները կլուծեն: Եվ այժմ, քանի որ կառավարությունը մի կողմից ստիպված է արդյունքներ ապահովել, թվեր ապահովել, մյուս կողմից Ռուսաստանը մեր կառավարության միջոցով փորձում է խափանել այդ փորձը»,- ասաց քաղաքագետը:

Սաֆարյանի խոսքով՝ հնարավոր է, որ ռուսական կողմը ներդրումներ կատարի Հայաստանում՝ վերականգնողական էներգիայի ոլորտում, բայց առավել հավանական է, որ այդ ներդրումների անվան տակ փորձ կարվի «սև փողեր լվանալ»: «Այո, ներդրումներ հնարավոր է լինեն, բայց արդյոք դրանք կարող են լուծել այն քաղաքական, սոցիալական, անվտանգության խնդիրները, որոնք կարող էին լուծվել արևմտյան ներդրումների պարագայում: Այսինքն կարող են ռուսական ընկերությունները հաղթող ճանաչվել այստեղ հատկապես, եթե մեր կառավարությունը, վարչապետը իրենց կողմն է, կարող են ներդրումների պատրանք ստեղծել և արդյունքում Հայաստանում պահպանել ռուսական դոմինանտությունը և դրանից Հայաստանի կախվածությունը: Դրա համար ես այս ծրագիրը համարում եմ ոչ թե ներդրում, այլ դիվերսիա Հայաստանի դեմ»,- ընդգծեց Սաֆարյանը:

Մեր դիտարկմանը, թե ամեն ինչից զատ որքանով են իրատեսական վարչապետի գլխավորած ներդրումների ակումբի անդամների ներդրումները, քանի որ մի քանի անգամ արդեն ներդրումների հնարավոր ժամկետները հետաձգվում են, Սաֆարյանը արձագանքեց. «Նախ եկեք հասկանանք, թե ովքեր են այդ ներդրողների ակումբի անդամները, քանի որ երբ հրապարակվեց նրանց ցանկը, ռուսական մամուլը զարմանք հայտնեց, թե  ինչպես կարող են այդ գարծարարների մի մասը Հայաստանում ներդրում կատարել, երբ դրանց մի մասը Ռուսաստանում բանկրոտ վիճակում է:  Սա մեկ տարակուսելի փաստ է: Իհարկե, Կարեն Կարապետյանը՝ որպես ՀՀԿ քարոզարշավի խորհրդանիշ ու լոկոմոտիվ, պետք է ստեղծեր նման մի բան, որ պատրասնք ստեղծվեր, թե ինքը զբաղված է Հայաստան ներդրումներ բերելու գործով: Բայց եթե այդ ակումբը նման խափանարար գործունեությամբ զբաղվի,  կասեցնի մի բան, որը շատ ավելի  երաշխավորված է և շատ ավելի շահեկան է Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա վարչապետի ջանքերը վեր են ածվելու չարիքի՝ անկախ նրանից՝ դա իմիտացիա էր, թե որևէ այլ բան»,- եզրափակեց Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում