Sunday, 14 06 2026
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն

«Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի միանշանակ ազդեցության տակ»

Օրերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելու դեպքում, այդուամենայնիվ, կարող է ունենալ դիտորդի կարգավիճակ Մաքսային միությունում: 

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ռուսաստանցի քաղաքագետ, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասել է, որ Հայաստանը, ըստ էության, հենց այս սցենարն էր իր համար մշակել՝ կնքել պայմանագիր Եվրամիության հետ և դրա հետ մեկտեղ նաև դիտորդի կարգավիճակ ստանալ Մաքսային միությունում:

«Սա հնարավոր զարգացում էր Հայաստանի համար, սրա շուրջ էին ընթանում բանակցությունները Մոսկվայի հետ: Սակայն վերջին պահին Մոսկվան ուշացումով հասկացել է, թե ինչ է սպասվում Վիլնյուսում, և որոշել է Ուկրաինայի և Մոլդովայի կոշտ դիրքորոշման ֆոնին լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա», – նշել է Դուբնովը՝ ընդգծելով․ – «Հետխորհրդային տարածքի միակ երկիրն է այսօր Հայաստանը, որին կարելի էր այդչափ ճնշել, և որն այսօր հայտնվել է Ռուսաստանի միանշանակ և ամբողջական ազդեցության տակ»:

Վերլուծաբանի կարծիքով՝ ճնշման գործոնը ոչ այնքան անվտանգության կամ Ղարաբաղի հարցն էր, որքան Հայաստանի ներիշխանական ճգնաժամը: Ըստ էության՝ ներքաղաքական վտանգներն են դարձել այս որոշման հիմնական պատճառը, համոզված է ռուսաստանցի փորձագետը:

Այդուամենայնիվ, Վադիմ Դուբնովը, այսպես ասած, հուսով է, որ Վիլնյուսում մի որևէ փաստաթուղթ Հայաստանին կհաջողվի ստորագրել՝ չնայած Մոսկվայի կոշտ դիրքորոշմանը այս հարցում:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, ապա Դուբնովը համոզված է, որ ստատուս քվոն այսօր ձեռնտու է բոլորին՝ և՛ Երևանին, և՛ Բաքվին, և՛ հատկապես Մոսկվային, և նոր զարգացումներ առաջիկայում չեն լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում