Հնդկաստանի Մումբաի քաղաքում ավելի քան 100 մարդ գտնվում է փլատակների տակ հինգհարկանի շինության փլուզման հետևանքով: Այս մասին հաղորդում է տեղի NDTV հեռուստաալիքը: Հաստատվել է, որ փլուզման հետևանքով զոհվել է մեկ մարդ:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 4:25-ին, փլուզման պատճառները հայտնի չեն: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ շինության վերին հարկում ընթացել են վերանորոգման աշխատանքները:
Associated Press գործակալության տվյալներով՝ փլատակների տակից հաջողվել է դուրս բերել յոթ մարդու, որոնք հոսպիտալացվել են:









































