Անգլիացի իրավապաշտպանները ոստիկաններին մեղադրում են քաղաքացիական իրավունքների ու ազատությունների խախտման մեջ: Ոստիկանները փորսուղների ոչնչացման ընթացքում ապահովել են անվտանգությունը: The Guardian-ի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները ոչնչացման դեմ հանդես եկող ակտիվիստներին սպառնացել են նրանց անձնական տվյալները հանձնել Ֆերմերների ազգային միությանը:
Փորսուղների ոչնչացումը, որն ուղղված է ընտանի եղջերավորների շրջանում տուբերկուլյոզի բռնկումը կանխելուն, զանգվածային բողոք էր առաջացրել: Ֆերմերների ազգային միությունը, որը ներկայացնում է կենդանիներ ոչնչացնող մասնավոր ընկերություններ, ստացել է դատարանի որոշումը, որով չեն կարող խոչընդոտել նրանց աշխատանքին:
Արդյունքում ոստիկանները կենդանիների իրավունքների համար պայքարողներին սպառնացել են նրանց անձնական տվյալները հանձնել Ֆերմերների միությանը, որը կարող է դրանք կիրառել հավակնությունների առաջադրման դեպքում:









































