Pink Floyd-ի թմբկահար Նիկ Մեյսոնը փորձում է վերամիավորել խումբը: Այս մասին նա հայտարարել է NME-ին տված հարցազրույցում:
«Ես հետաքրքրված եմ խմբի վերամիավորմամբ: Սակայն այն դեպքում ես կներդնեմ բոլոր ջանքերը, երբ ծրագրվի Live Aid-ի մասշտաբի իրադարձություն»,- ասել է նա:
Վերջին անգամ խումբը միավորվել և ելույթ է ունեցել 2005-ին՝ Live Aid-ի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2008-ին մահացել է խմբի անդամ Ռիչարդ Ռայթը:









































