Հինգշաբթի հայտնվել է տհաճ նորություն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար: Նրա վարկանիշն ընկել է ՝ հասնելով վերջին 2 տարվա ամենացածր մակարդակին: Այս մասին են վկայում New York Times-ի ու CBS-ի անցկացրած սոցհարցման արդյունքները:
Այսպիսով՝ նախագահի աշխատանքին հավանություն է տվել պատասխանողների 43 տոկոսը: Հարցվածների մոտ կեսին չեն գոհացնում Օբամայի գործողությունները: Որ նա հոգ է տանում շարքային ամերիկացիների մասին՝ վստահ է ընդամենը 30 տոկոսը:
Վերջին ցուցանիշը տարեցտարի անշեղորեն նվազում է: ԱՄՆ քաղաքացիները հիմնականում դժգոհում են առողջապահական բարեփոխումից և այն բանից, թե ինչպես է Օբամայի վարչակազմը լուծում տնտեսական խնդիրները:







































