Sunday, 26 03 2023
Մեծացել է Հայաստանից արտասհամանյան բուհերում սովորել ցանկացող ուսանողների թիվը
ՔՊ դեմ իրականացվող հակաօրինական հակաքարոզի մասով պատրաստվում են իրավական գործընթացներ
Կենտրոնական Ասիան՝ մեծ պետությունների մրցակցության թատերաբեմ․ հայացք Երևանից
Նախարարը ճիշտ է, վանդալիզմի են ենթարկում մեր հուշարձանները
Ռուսական կողմը բլոկավորել է Քոչարյանի և Սարգսյանի գույքի հետևից գնալը
Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը
Եթե մեր անվտանգային խնդիրները լուծենք, կարող ենք սպասել օտարերկրացիների մեծ հոսքի
Հայկական Բանակի նոր և կարևոր ձեռքբերումը Հնդկաստանից
Սպորտը առողջ ապրելակերպի մա՞ս, թե՞ նորաձևության տենդենց
Պուտինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հայտարարությունները դաշինքի գլոբալ բնույթի մասին
Մենք ռազմական դաշինք չենք ստեղծում Չինաստանի հետ. Պուտին
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Իսրայելում դատական բարեփոխումների նախագծի դեմ
Բայրամովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ. Պատճառներն ու հետևանքները
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
«Եթե քո բիզնեսը համացանցում չկա, ուրեմն այն ընդհանրապես չկա». Հայաստանում էլեկտրոնային առևտրի թվերը գնալով աճում են
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ
14:45
Աֆրիկայում 190 մլն երեխա չունի մաքուր ջրի հասանելիություն
14:30
Hyundai-ն և Kia-ն ետ են կանչում ԱՄՆ-ում վաճառված 570 հազար ավտոմեքենա
14:15
ԵՄ-ն գործարկել Է անօրինական միգրանտներից պաշտպանվելու երկու նախագիծ
Պատերազմի ժամանակ Իսրայելն օգնեց Ադրբեջանին, Իրանը վտանգ է տեսնում՝  եկել է փոխհատուցման պահը
13:50
Ռուսաստանի «Mercedes»-ի գործարանում չինական «Hongqi» պրեմիում ավտոմեքենաներ կարտադրվեն
Մենաշնորհից զրկվող պետության խանդի դրսևորում է. ՌԴ-ն գնում է մանիպուլյացիաների ճանապարհով
Ղազախստանը կսահմանափակի դեպի Ռուսաստան «զուգահեռ ներմուծումը»
Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվել․ նպատակն է՝ ունենալ ավելի առողջ ծերացող բնակչություն
Կրեմլի աշխատակիցներից պահանջել են ազատվել iPhone-ից
Հայաստանի բրենդը և քաղաքական ճգնաժամը՝ կողք-կողքի
Մոսկվայում մինչև տարեվերջ պլանավորում են գործարկել էլեկտրաբուսների 29 երթուղի
12:30
Հայտնի Է աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելող երգիչը
Գործազրկության ցուցանիշների նվազմանը զուգահեռ, մարդիկ դեռևս գոհ չեն տնտեսական աճից և աշխատաշուկայից

Արամ Զ․ Սարգսյանը սատարում է Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու մասին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել է, որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: Ինչպես հայտնի է, պատգամավորի այս հայտարարությանը նախորդել էր ՌԴ Պետդումայի ընդունած նոր օրինագիծը, որի համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։

Նույն օրենքը չի արգելում, սակայն, Ռուսաստանում իրենց երկրների վարորդական իրավունքով աշխատել այն քաղաքացիներին, որոնց հայրենիքում ռուսերենն ունի պետական լեզվի կարգավիճակ:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կիսո՞ւմ է Մարուքյանի կարծիքը, և հիմա անհրաժե՞շտ է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել. «Իմ տեսակետը այս հարցում վաղուց և բոլորին հայտնի է։ Ինձ համար միանշանակ է, որ ՀՀ ինքնիշխանության և պետականության կայացման միակ միջոցը նախկին սովետականը հիշեցնող, ձգտող ու նմանակող պորտալարից կտրվելն է և քաղաքակիրթ ու զարգացող երկրների օրինակին հետևելն ու ինտեգրվելը։ Հետևաբար միանշանակ կիսում եմ Էդմոն Մարուքյանի տեսակետը և կարծում, որ ինչքան շուտ ՀՀ իշխանությունները հասկանան և ընդունեն այս, իմ կարծիքով, ակնհայտ իրողությունը, այնքան ավելի կարճ ժամանակ կպահանջվի գոյություն ունեցող և ոչ մի հույս չներշնչող ու չտանող ճահճից դուրս գալու համար»:

Հարցրինք նաև՝ արդյոք դաշինքում այս հարցի շուրջ քննարկում եղե՞լ է, և Մարուքյանն արտահայտել է դաշինքի՞ տեսակետը. «Ինչ վերաբերում է «Ելք» կուսակցությունների դաշինքին, ապա պետք է նշեմ, որ նրա անդամ՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները դեմ են արտահայտվել ԵԱՏՄ-ին ՀՀ միանալուն, հիմնավորել են դրա ոչ նպատակահարմարությունը, և վերջապես մենք միակ քաղաքական միավորն ենք ԱԺ-ում, որը գաղափարական տարբերություն ունի գործող իշխանությունից և կարծում է, որ Հայաստանը պետք է առաջնորդվի եվրոպական մոդելի պետություն դառնալու ճանապարհով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Մեր դիտարկմանը՝ կան կարծիքներ, որ նման կտրուկ փոփոխությունը կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, պատգամավորն արձագանքեց. «Իմ կարծիքով՝ ամենանպատակահարմար և ընկալելի պահը ԵԱՏՄ-ից դուրս գալու համար անմիջապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էր, և, ցավոք, մենք այն կորցրինք, որովհետև դա հասկանալի ու ընկալելի կլիներ բոլորին։ Այդ կառույցին անդամակցության ամեն օրը կորսված և վատնված ժամանակ է թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ժողովրդավարական, թե՛ ժողովրդագրական և թե՛ անվտանգության առումներով։ Ռուսաստանը «բիզնես նպատակներով» զենք վաճառել և շարունակում է վաճառել Ադրբեջանին։ Հենց վերջերս Ադրբեջանը ստացավ ՏՈՍ-երի և «Սոնցեպլյոկ»-ների նոր խմբաքանակը, որը նոր սերնդի հարձակողական զենք է, և ի տարբերություն հին մոդելի՝ այս նորը ավելի մեծ հեռահարության ու թիրախների ոչնչացման ճշգրտություն ունի։ Իսկ թե Ադրբեջանը ում է թիրախ համարում ու որտեղ է միտված օգտագործելու այդ զինատեսակը՝ հայտնի է և՛ ռուսներին, և՛ ՀՀ իշխանություններին, և՛ թե ԵԱՏՄ-ից դուրս գալը ժամանակավրեպ ու ոչ նպատակահարմար համարողներին»:

Սարգսյանը հավելում է. «Վստահաբար «Ելք» դաշինքը (և ոչ միայն) շատ-շատ լուրջ պետք է վերաբերվի ու շատ ճշգրիտ անելիքներ ունի այս խնդիրը օրակարգային դարձնելու համար ու, առաջին հերթին, հանրային կարծիք ձևավորելու խնդրում, ինչին էլ միտված են իմ գործընկերների հարցազրույցները, ելույթները և հարցապնդումները ԱԺ-ում»:

Ըստ նրա՝ նման իրավիճակ ձևավորելու արդյունքում է միայն, որ հնարավոր կդառնա գործող իշխանությանը նման գործընթացի մղելը ու անհրաժեշտության դեպքում անգամ հանրային ճնշումներով պարտադրելը:

 

Լուսանկարը՝  shabat.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում