«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ պարզվում է՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավականին ինքնատիպ ազդականչեր է սիրում: Սկզբում նրա «պոզիվնոն» եղել է Բերկուտ: Սա ամենամեծ արծիվն է. գիշատիչների ընտանիքի անդամը նախընտրում է ապրել առանձին՝ սարերում, կերակրվում է կրծողներով, հաճախ է հարձակվում ոչխարների վրա (ըստ «Վիքիպեդիայի»): Սակայն Գասպարյանի այսօրվա «պոզիվնոն» Նոյ է, որի տապանն իջավ Արարատի գագաթին՝ ջրհեղեղից հետո: Արանից էր երևի տպավորված Րաֆֆի Հովհաննիսյանը, որ նրան կոչում էր Զորավար ու աղոթում նրա հետ:






































