Վերջին շրջանում շատ է խոսվում պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու հեռանկարի մասին: Ռնդ որում, խոստացվում են էական հավելումներ:
«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ենթադրվում է, որ այս արդյունքին կառավարությունը հասնելու է պետական աշխատողների կրճատումների գնով: Ենթադրությունը ճշտելու նպատակով, թերթի թղթակիցը երեկ դիմել է Քաղծառայության խորհուրդ: Վերջինիս նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը փոխանցել է, որ համակարգային ու համատարած կրճատումների մասին իրենց հայտնի չէ:
«Մենք այդպիսի որևէ աոաջարկության, որևէ գրություն չենք ստացել»,- ասել է նա: Այդուհանդերձ, ըստ Աբրահամյանի, առանձին մարմիններում կան կրճատումներ: Խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որի աշխատակիցներից շուրշ 20-ը կրճատվել և գրանցվել են ռեզերվում: Դա 6 ամիս ժամկետով է, որի ընթացքում նախարարության արդեն նախկին աշխատակիցները նաև աշխատավարձ կստանան:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:









































