2013 թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում տեղի է ունեցել ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) արտգործնախարների խորհրդի 21-րդ նիստը, հաղորդում է Trend գործակալությունը:
Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի, արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մայա Փանջիկիձեն, Մոլդովայի արտգործնախարարի և եվրոպական ինտեգրման նախարարի տեղակալ, ՎՈւԱՄ-ի հարցերով ազգային կոորդինատոր Վալերի Կիվերը, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, ՎՈւԱՄ-ի գլխավոր քարտուղար Չեչելաշիլին:
Կողմերը քննարկել են գործընկեր երկրների և միջազգային այլ կազմակերպությունների հետ քաղաքական համագործակցության հարցեր:
Խորհուրդն ընդգծել է Վիլնյուսի գագաթնաժողովի կարևորությունը և համոզմունք է հայտնել, որ ՎՈւԱՄ-ի անդամ երկրների եվրոպական ձգտումները համապատասխանում են կազմակերպության խնդիրներին և նպատակներին:
Խորհուրդը քննարկել է նաև տրանսպորտի, զբոսաշրջության, առևտրի, մշակույթի, գիտության ոլորտի զարգացման հարցեր:







































