Samsung հարավկորեական ընկերությունը, տեսնելով «ոսկե» iPhone 5S սմարթֆոնի հաջողությունը, որոշել է պատասխանել Apple-ին` թողարկելով նույն գույնի Galaxy S4-ը: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է Samsung-ի արաբական մասնաճյուղի Facebook-յան օգտահաշվում, հաղորդում է The Verge-ը:
Դեռևս հայտնի չէ՝ խոսքը սմարթֆոնի ոսկե տարբերակի մասին է, թե ինչպես iPhone 5S-ի դեպքում՝ «ոսկե» կլինի միայն գույնը:
Samsung-ն արաբական շուկա կմատակարարի միանգամից երկու ոսկե մոդել` Gold Pink և Gold Brown:
Սարքի գինը դեռևս հայտնի չէ, սակայն եթե խոսքը իսկական ոսկու մասին է, սարքը բավականին թանկ կարժենա: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Samsung-ը նոր մոդելը կթողարկի մերձավորարևելյան շրջանո՞ւմ, թե՞ այն հասանելի կլինի աշխարհի մյուս երկրներում:










































