Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան անցկացնում են հրամանատարաշտաբային համատեղ զորավարժություններ` զինծառայողների մասնակցությամբ, հաղորդում է Trend գործակալությունը:
Սեպտեմբերի 23-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիայում` Վրաստանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ, անցել է հրամանատարաշտաբային զորավարժություն` ETERNITY 2013 համակարգչային աջակցությամբ
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության վարչությունների պետեր, Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, ԱՄՆ-ի ռազմածովային կցորդը, Վրաստանի և Թուրքիայի ռազմական կցորդները:









































