Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի ներկայացուցիչներին կարող են թույլ չտալ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Ալ-Շարկ Ալ-Աուսատ» թերթին:
Պարբերականի տեղեկություններով՝ համաձայն երկրի տարածքում այդ կազմակերպության գործունեության արգելքի մասին նախկինում ընդունված որոշման՝ կստեղծվեն հատուկ իրավական մարմիններ, որոնք կզբաղվեն ժողովրդական ժողովում իսլամիստների առաջադրման փորձերին հետևելով: Համաձայն հաստատված անցումային շրջանի «ճանապարհային քարտեզի»՝ խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կկայանան հաջորդ տարվա սկզբին:
Անցած երկուշաբթի Կահիրեի դատարանը հայտարարել էր «Մուսուլման եղբայրների» գործունեության արգելման մասին:
Ի նշան արգելքի դեմ բողոքի՝ ասոցիացիայի կողմնակիցները ծրագրում են այսօր դուրս գալ Կահիրեի փողոցներ, փակել ճանապարհներն ու պաշարել դատարանների շենքերը:











































