«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ վաղը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա պիկետ, որից հետո նամակ-պահանջագիր կհանձնվի Մատենադարանում ընթացող «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» գիտաժողովի մասնակիցներին:
Հիշեցնում ենք, որ Ծածկած շուկան պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան է:






































